Ամանորը տարբեր երկրներում

Մենք՝ հայերս, սովորաբար Նոր տարին դիմավորում են տանը, տոնական սեղանի առջև, ընտանիքի անդամների հետ միասին: Նոր տարվա սկիզբն ազդարարելուց հետո մեր համաքաղաքացիները սովորաբար այցելում են հարազատների և բարեկամների բնակարաններ՝ Նոր տարին շնորհավորելու համար: Ամանորը տարբեր երկրներում բնականաբար, տարբեր կերպ է նշվում, որոշ տեղերում այս տոնական օրը դիմավորում են ոչ թե դեկտեմբեր ամսին, այլ օրինակ՝ ամռանը: Եվրոպացիները Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31 -ին, սակայն  նրանց համար գլխավոր տոնը Սուրբ Ծնունդն է: Օրինակ անգլիացիները հետաքրքրիր սովորույթ ունեն կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ նրանք բացում են տան ետևի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, և բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար: Իսկ օրինակ Ֆրանսիայում Ձմեռ պապն այցելում է Նոր տարվա գիշերը  և նվերները թողնում մանկական կոշիկների մեջ: Ավստրիայում երջանիկ լինելու համար մարդիկ վստահեցնում են, որ պետք է ամանորյա գիշերը ուտել խոզի գլխից մի կտոր: Այս սովորույթին հետևում են նաև ուկրաինացիները: Տարօրինակ և առնվազն հետաքրքիր է գերմանացիների սովորույթը, երբ սլաքները սկսում են զարկել ու ազդարարում են գալիք տարվա սկիզբը, մարդիկ բարձրանում են սեղանների, բազկաթոռների կամ պարզապես աթոռների վրա և ժամացույցի վերջին զարկի հետ ցատկում են՝ բացականչելով Ամանոր: Ամենահետաքրքիր սովորույթը թերևս Իտալիայում է, որի մասին շատերը գիտեն: Հին տարվա վերջին րոպեներին մարդիկ դուրս են նետում հին իրերը: Նրանք համարում են, որ եթե հին իրերը նետվեն, ապա գալիք տարում հնարավոր կլինի նորը ձեռք բերել: Իսպանիայում Նոր տարվա գիշերը ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ: Ամանորը զվարճալի է անցնում նաև Կոլումբիայում՝ այն վերածվում է դիմակահանդեսի և տոնական շքերթի: Կուբայում Նոր տարվա նախօրեին  բնակիչները տան ամանեղենը լցնում են ջրով, իսկ կեսգիշերին դուրս թափում պատուհանից: Այդպիսով` Նոր Տարվան նրանք ցանականում են լուսավոր և մաքուր ճանապարհ: Չինաստանում Նոր տարին լապտերների տոն է:  Այն նշվում է Լուսնային օրացույցի տասնհինգերորդ օրը: Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթի կրողներ կան: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, իսկ ահա օրինակ Քերալ նահանգում` հուլիսին կամ օգոստոսին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *